Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում դասաժամերից բացի համատեղ գործում է տարբեր արտադասարանական նախագծեր, որտեղ ընդգրկված են ոչ միայն դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները այլեւ ծնողները:
Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ունենք նախագիծ մարդու իրավունքների վերաբերյալ եւ այն ֆինանսավորված է Կրթության, գիտության նախարարության կողմից: Նախագծի շրջանակներում դպրոցում ստեղծելու ենք անկյուն, որտեղ պետք է անցկացնենք հաճախակի դասընթացներ եւ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն տարբեր ժամանակակից թեմաներ եւ վերցված են նաեւ մարդու իրավունքների հռչակագրի թվով 30 հոդվածները: Աշխատում ենք, որ արտադասարանական ակտիվություններից ինչքան որ մեզ հասանելի է օգտվենք: Իրականացրեցինք նաեւ երկու նախագիծ որը կոչվում է «Վրաց լեզուն լավագույն ապագայի համար» եւ որի շրջանակներում ունեցանք հաղթանակ: Առաջինը՝ պաստառ պատրաստելն էր, որտեղ երեխաները ստացան նվերներ իսկ մյուսը վաուչեր էր գումարային հաշվով: Այսօր մենք այդ գումարով որը կազմում էր մոտ 250 լարի, մեր գրադարանը համալրեցինք ժամանակակից գեղարվեստական գրականությամբ»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.