Տեսախցիկները արդեն ֆիքսում են տեխզննման բացակայությունը

Տեսախցիկները արդեն ֆիքսում են տեխզննման բացակայությունը

Այսօրվանից խելացի տեսախցիկները սկսել են արձանագրել մեքենաների տեխզննման բացակայությունը։

Նինոծմինդա քաղաքում արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսել են աշխատել խելացի տեսանկարահանող սարքերը, որոնք արձանագրում են խախտումներ։

Այս պահին տեսախցիկները գրանցում են հետևյալ վարչական իրավախախտումները՝ մեքենա վարելիս հեռախոսով խոսելը. ամրագոտի չկապելը։ Այսօրվանից խելացի տեսախցիկները սկսել են արձանագրել մեքենաների տեխզննման բացակայությունը։

Այսօր Նինոծմինդա քաղաքի բնակիչներն արդեն տուգանքներ են ստացել տեխզննման բացակայության համար։

Հետագայում կներառվեն նաև խախտումների այլ տեսակներ։

Նինոծմինդայում տեղադրված է 14 տեսախցիկ՝ 10 «խելացի» և 4 պարզ։