Բնակիչների կարծիքը Նինոծմինդայում գործող խելացի տեսախցիկների մասին

Բնակիչների կարծիքը Նինոծմինդայում գործող խելացի տեսախցիկների մասին

Արդեն մեկ շաբաթից ավել է Նինոծմինդա քաղաքում սկսել են աշխատել «խելացի» տեսանկարահանող սարքերը, որոնք արձանագրում են տարբեր խախտումներ՝ մեքենա վարելիս հեռախոսով խոսելը, ամրագոտի չկապելը, մեքենաների տեխզննման բացակայությունը եւ այլն:

Երթուղայինի վարորդ՝ Խնկիանոս Փնջոյանը NOR ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում ասաց. «Իմ կարծիքով տեսախցիկների միացնելը որոշ առումներով ճիշտ է, քանի որ քաղաքում արագ չեն երթեւեկի եւ դրանով իսկ կխուսափենք տարբեր տեսակի վթարներից: Իսկ ենթակառուցվածքների առումով կան շատ ճանապարհային նշաններ, գծեր եւ այլն որոնք չեն համապատասխանում ստանդարտներին կամ բացակայում են»:

Տաքսու վարորդ Սերժո Թամասյանի խոսքով՝ մի կողմից լավ է, որ տեսախցիկները ֆիքսում են խախտումները իսկ մյուս կողմից էլ ժողովրդի համար շատ դժվար է տեխզննման առումով: Քանի որ մեր մոտ առկա մեքենաներից 90 % տեխզննումը անցած չէ, որովհետեւ 10 մեքենայից միայն 1- ն է նոր մեքենա:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Эксперт дошкольного образования в Ниноцминде · Բնակիչների կարծիքը Նինոծմինդայում գործող խելացի տեսախցիկների մասին

NOR ռադիոկայանը անցկացրել էր հարցում նաեւ իր ֆեյսբուքյան էջում, որտեղ բնակիչները գրել էին տարբեր մեկնաբանություններ:
Բնակիչներից մի քանիսը կտրականապես դեմ են տեսախցիկներին, իսկ մի քանիսը կողմ նշելով, որ վարորդները արագ չեն երթեւեկի եւ զգույշ կլինեն, իսկ մի մասն էլ դեմ են տեխզննման հետ կապված, ասելով՝ որ մենք եվրոպական երկրներին հասնելու համար դեռ շատ ունենք ուստի թող տեխզննման չափանիշը համապատասխան դնեն:

Մանրամասների համար անցեք հղումով ՝ Radio NOR