Նինոծմինդայից դեպի Փոքր Խանչալիի տանող ճանապարհին առկա մերկասառույցը դժվարացնում է երթեւեկությունը

Նինոծմինդայից դեպի Փոքր Խանչալիի տանող ճանապարհին առկա մերկասառույցը դժվարացնում է երթեւեկությունը

Այսօր՝ դեկտեմբերի 27 -ին, ժամը 15:00 -ի սահմաններում Նինոծմինդայից դեպի Փոքր Խանչալի տանող ճանապարհը տեղ-տեղ պատված էր մերկասառույցով:

Փոքր Խանչալի գյուղի բնակիչների խոսքով՝ եթե ամսվա ընթացքում 2 անգամ ավազով եւ աղով մշակեն ճանապարհը, ապա մերկասառույց չի լինի եւ այդպիսով կխուսափեն վթարներից:

Մենք հեռախոսազրույց ունեցանք შპს დაროჭნიკ ընկերության (ով զբաղվում է ճանապարհների մաքրման, ավազով մշակման եւ աղապատման գործերով) ժամանակավոր պատասխանատու Հովհաննես Փութուլյանի հետ, նրա խոսքով. «Մենք ահազանգ չենք ստացել որպեսզի աշխատանքներ իրականացնենք: Մեզ կամ լիազորը, կամ էլ քաղաքապետարանից եթե տեղյակ պահեն ապա մենք կկատարենք թե ավազապատման եւ թե աղապատման աշխատանքները»:

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել առավել զգուշություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Эксперт дошкольного образования в Ниноцминде · Նինոծմինդայից դեպի Փոքր Խանչալիի տանող ճանապարհին առկա մերկասառույցը դժվարացնում է երթեւեկությունը