Նախատոնական համերգ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում

Նախատոնական համերգ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում

Այսօր՝ դեկտեմբերի 29 -ին, Նինոծմինդա քաղաքի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ, որը նվիրված էր նոր տարվան:

Համերգի ընթացքում պարային համարներով ելույթ ունեցան «Փարվանա» եւ «Նաիրի» համույթները, պարուսույցներ Լուսինե Մզիկյանի եւ Ֆիալա Բաբոյանի գլխավորությամբ:

Ինչպես նաեւ իրենց երգերով հանդիսատեսին ներկայացան «Սայաթ Նովա» աշուղական երգի անսամբլի երգուսույց՝ Հայաստան Իսպիրյանի սաները:

«Փարվանա» պարային համույթի (փոքրերի խումբ) պարուսույց Ֆիալա Բաբոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր ամանորյա միջոցառումը այսօր տեղի ունեցավ եւ կարելի է ասել հիանալի ստացվեց: Որպես պարուսույց իմ առաջին փորձն էր սա եւ շատ գոհ եմ իմ երեխաների ելույթից»:

Ծրագրի վերջում շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ Մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Լեւոն Վարդանյանը:

Նշենք, որ երեխաները պարգեւատրվեցին պատվոգրերով որը նախատեսված էր մակույթի կենտրոնի կողմից:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Эксперт дошкольного образования в Ниноцминде · Նախատոնական համերգ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում