Դպրոցները կարանտին կանցնեն 8 օրով

Դպրոցները կարանտին կանցնեն 8 օրով

Վրաստանում որոշ կատեգորիաների մեկուսացման և կարանտինի ժամկետները կրճատվել են մինչև ութ օր։ Ինչ վերաբերում է վարակակիրների հետ շփում ունեցողներին, ապա այդ դեպքում էլ ժամկետները մեղմացվում են:

Եթե շփումը պատվաստված մարդու հետ է եղել, այդ թվում՝ խթանիչով, կամ անձը պատվաստման առաջին երկու չափաբաժինը ընդունել է, ապա կարանտինային պարտավորությունից ազատվում է այդ չափաբաժինները ստանալուց հետո 90 օրվա ընթացքում:

Նաև անձը, կորոնավարակ տանելուց հետո 60 օրվա ընթացքում, դիմակ կրելու պայմաններում, կոնտակտից 10 օր հետո կարող է կարանտինում չլինել:

Ինչ վերաբերվում ոչ պատվաստված անձանց, այս դեպքում մնում է զգուշացումը, որ կոնտակտից հետո ութ օրվա ընթացքում պետք է մնան կարանտինում և 9-12 օրվա ընթացքում օգտագործեն դիմակ:

Նույն պարտավորվածությունը տարածվում է նաև դպրոցների վրա, վարակի հաստատման դեպքում տեղեկությունը ուղարկվում է առողջապահության նախարարություն: Այստեղ ևս մեկուսացման ժամանակահատվածը նվազել է՝ և դասարանը և դպրոցը կարանտինի մեջ կմնա 8 օր: jnews.ge