Հունվարի 17-ին Վրաստանի հանրակրթական դպրոցներում մեկնարկեց 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։
Սակայն համավարակի սրման պատճառով ինչպես երկրի մի շարք շրջաններում այդ թվում Նինոծմինդայում, մի քանի դպրոցներ անցել են հեռավար ուսուցման:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնից, մունիցիպալիտետի գործող թվով 38 դպրոցներից 4 -ը համավարակի պատճառով անցել են հեռավար ռեժիմի՝ Նինոծմինդա քաղաքի թիվ 2, թիվ 4 եւ Գորելովկայի թիվ 1 եւ թիվ 3 դպրոցները:
Իսկ մունիցիպալիտետի մյուս բոլոր դպրոցները գործում են սովորական ռեժիմով:
Նշենք, որ դպրոցներում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 8-ին և կավարտվեն մարտի 14-ին։
Կարդացեք նաեւ՝