Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 444 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 13 245 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 53 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 68 392 թեստ, այստեղից 42 943-ը արագ, իսկ 25 449-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 32,82 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,93 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 32,84 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 398 059 դեպք, որից 1 154 476 հիվանդ ապաքինվել է, 15 404-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 764 352 պատվաստում, օրական՝ 3 454։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 41 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 085 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 858 անձ:
Երեկ, փետրվարի 9-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 25 161 նոր դեպք, ապաքինվել է 16 789 պացիենտ, մահացել 51 մարդ: 1tv.ge