Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է զինվորական պայմանագրային ծառայության ընդունվելու մասին։ Վրաստանի 18-ից 36 տարեկան քաղաքացիները կընդունվեն չորս տարվա պայմանագրային զինծառայության։ Տեղեկությունը տարածում է Պաշտպանության նախարարությունը։
Զինվորականներին կտրամադրվեն ՆԱՏՕ-ի չափանիշների ամենաբարձր որակի համազգեստ, զինտեխնիկա, սնունդ, անվճար բուժօգնություն, սոցիալական և իրավական պաշտպանություն։
Գերատեսչությունը ստեղծում է լավագույն պայմանները մոտիվացիայի բարձրացման, կրթության հնարավորությունների բարելավման և կարիերայի առաջխաղացման համակարգի բարելավման, աշխատավարձերի բարձրացման և սոցիալական պաշտպանության երաշխիքների մշակման համար:
Պաշտպանության նախարարությունը այս փուլում պոտենցիալ նորակոչիկներին է առաջարկում 1177 լարի (ձեռքին 922 լարիից) սկզբնական աշխատավարձ, որը 2022 թվականի ավարտին աստիճանաբար կհասցվի 1275 լարիի (ձեռքին 1000 լարի)։ Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ պայմանագրի ավարտից հետո նա կստանա 7000 լարի՝ որպես միանվագ զինվորական պարգևավճար։ Զինվորականները կկարողանան սովորել օտար լեզու, տիրապետել մասնագիտությանը և բարելավել իրենց որակավորումը արտերկրում տարբեր դասընթացներին։
Զինվորական պայմանագրային ծառայության գրանցման ընթացակարգերը հնարավորինս պարզեցվել են. Գրանցումը հասանելի է ողջ տարի առցանց (Onlinebct.mod.gov.ge), երկրի տարբեր քաղաքներում (Թբիլիսի, Գորի, Քութայիսի, Սենակի, Բաթումի և Թելավի), արդարադատության տներում և շարժական հավաքագրման մեքենաներում:
Նորակոչիկները հոգեբանական թեստավորումից և բուժզննումից հետո կանցնեն երկամսյա հիմնական մարտական պատրաստության (BCT) դասընթաց: Դասընթացի ընթացքում նրանց աշխատավարձը ամսական 500 լարի է։ BCT դասընթացն ավարտելուց հետո տարածքային սկզբունքով կբաժանվեն տարբեր ստորաբաժանումների։ 1tv.ge