Երեկ՝ փետրվարի 13 -ին, Վրաստանում գրանցվեց երկրաշարժ որի ուժգնությունը կազմել է 6,2 բալ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 22:25-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղի բնակիչ Սեդրակ Սիմոնյանը, մեզ հետ զրույցում պատմեց երեկ տեղի ունեցած երկրաշարժի մասին:
«Երեկոյան ժամը 22:00 -ի կողմերն էր ընտանիքիս հետ միասին ընթրում էինք, երկրաշարժը տեղի ունեցավ սեղանը սկսեց շարժվել եւ մենք բոլորով վախեցած դուրս վազեցինք: 5 րոպե չէր անցել երկրորդ ցնցումը եղավ բայց համեմատաբար ավելի թույլ»:
Սեդրակ Սիմոնյանի խոսքով՝ այստեղ հաճախակի են գրանցվում ցնցումները եւ յուրաքանչյուր երկրաշարժ թողնում է իր հետքերը: Առաստաղին առաջացած ճաքերը անցած տարվանից են իսկ պատուհանի շրջակա ճաքերը երեկվա տեղի ունեցածն է:
Նշենք, որ փետրվարի 14 ֊ին, Թբիլիսիի ժամանակով 03:35-ին Սամեբա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել 3,5 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ: Երեկ երեկոյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո (6.2 բալ) սա երրորդ հետցնցումն էր։ Նախորդ երկու հետցնցումների ուժգնությունը կազմել էր 4.5 և 4.1 բալ։
Մանրամասները՝ տեսանյութում.
Սամեբայի դպրոցի ուսուցիչ պարոն Զուրաի խոսքով՝ այսպիսի ուժեղ երկրաշարժ դեռեւս չէր գրանցվել, ճիշտ է բոլորը վախեցել էին բայց շատ լուրջ վնասներ չեն կրել: