NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում գիշերային լուսավորության համար նախատեսված լամպերը շարքից դուրս էին եկել:
Այդ խնդրի շուրջ Նինոծմինդայի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանը մեզ պատասխանել էր, 10 օրվա ընթացքում պայմանագիր կքնքվի մրցույթը շահող ընկերության հետ եւ երբ բերեցին լամպերը ամբողջ մունիցիպալիտետի գյուղերը եւ քաղաքում առկա շարքից դուրս եկած լամպերը կփոխարինվեն նորերով:
Արդեն մի քանի օր է կոմունալ ծառայության աշխատակիցները սկսել են փոխել շարքից դուրս եկած լամպերը:
Անդրանիկ Բդոյանի խոսքով. «Արդեն մի քանի գյուղերում լամպերի փոփոխման աշխատանքները ավարտել ենք՝ Ջիգրաշեն, Կաթնատու, Մեծ Խանչալի, Փոքր Խանչալի, Օրոջալար, Հեշտիա, Ղաուրմա, Թորիա, Ուչմանա եւ Սաթխա: Այսօրվա դրությամբ աշխատանքներ է տարվում Գանձա գյուղում: Մի քանի օրվա ընթացքում թե քաղաքում եւ թե շրջանի բոլոր գյուղերում գիշերային լուսավորության լամպերը ամբողջովին փոփոխված կլինեն»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.