«McDonald’s»-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և ժամանակավորապես փակում է բոլոր ռեստորանները: Ընկերությանը պատկանում է 850 ռեստորան Ռուսաստանում։
«Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում հումանիտար ճգնաժամը անհավանական տառապանքներ են պատճառում անմեղ մարդկանց։ Մենք միանում ենք ամբողջ աշխարհին՝ ագրեսիան և բռնությունը դատապարտելու հարցում և աղոթում խաղաղության համար», – ասել է «McDonald’s»-ի գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկին:
Ընկերությունից հայտնել են, որ իրենք շարունակելու են աշխատավարձ վճարել Ռուսաստանում «McDonald’s»-ի աշխատակիցներին։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանում արագ սննդի ընկերությունում աշխատում է 62 հազար մարդ։