«Աշխարհում ոչ մի երկրի կառավարություն իր քաղաքացիներին կոչ չի անում գնալ Ուկրաինա և մասնակցել ռազմական գործողություններին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, եվրոպական երկրների ղեկավարները կոչ են արել իրենց քաղաքացիներին այլ կերպ համերաշխություն հայտնել։
«Ես միանում եմ համաշխարհային առաջնորդների այս կոչին և ևս մեկ անգամ ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին՝ այլ կերպ համերաշխություն հայտնել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։ Սա մեր կառավարության դիրքորոշումն է»,- ասել է վարչապետը, փոխանցում է gruzinform.ge-ն։