Վրաստանում Մայրենի լեզվի օրը նշվում է ապրիլի 14 -ին: Նինոծմինդայում եւ գյուղերում տոնի կապակցությամբ, կազմակերպվում են բազմաթիվ կրթական, մշակութային եւ ժամանցային միջոցառումներ եւ այլն:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում տեղի ունեցավ բաց դաս նվիրված Վրաց լեզվի օրվան:
Դպրոցի տնօրեն՝ Բեռնիկ Հովսեփյանի գլխավորությամբ 5 եւ 11 -րդ դասարանների աշակերտները կազմակերպել էին Վրաց լեզվի օրվան նվիրված բաց դաս: Աշակերտները ելույթ ունեցան ծնողների, ուսուցիչների եւ աշակերտների առջեւ: Ինչպես նաեւ ներկա էին Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչները:
Աշակերտները հիանալի տիրապետում էին լեզվին: Նրանք կարդացին բանաստեղծություններ, երգեցին երգեր, եւ ցուցադրեցին տեսանյութ համապատասխան թեմայով:
Բեռնիկ Հովսեփյանի խոսքով՝ այսօր անցկացվեց բաց դաս նվիրված Վրաց լեզվի օրվան եւ ուսուցչուհուն, իսկ ապրիլի 14 -ին դպրոցում կունենանք մեծ միջոցառում, որտեղ ընդգրկված են 1 -ից մինչեւ 12 – րդ դասարանների աշակերտները:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.