«Իրավունքը կյանքի նախապայմանն է». Նոր նախագիծ Հեշտիայի թիվ 1 դպրոցում

«Իրավունքը կյանքի նախապայմանն է». Նոր նախագիծ Հեշտիայի թիվ 1 դպրոցում

Այսօր՝ դեկտեմբերի 21 -ին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Իրավունքը կյանքի նախապայմանն է» նախագծի վերաբերյալ:

Դպրոցում ստեղծվել էր մարդու իրավունքների վերաբերյալ գեղեցիկ անկյուն, որտեղ երեխաները երկու լեզվով (հայերեն եւ վրացերեն) ներկայացրեցին այդ իրավունքները եւ միջոցառման վերջնամասում տեղի ունեցավ փոքրիկ ներկայացում:

Թիվ 1 հանրային դպրոցի տնօրեն Բեռնիկ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս նախագիծը ֆինանսավորվել է Կրթության, գիտության նախարարության կողմից բարձրալեռ շրջանների դպրոցների համար: Նշեմ, որ գրեթե երկու ամիս է այս նախագծի ուղղությամբ մենք աշխատում ենք եւ այսօր կարելի է ասել հասել ենք գագաթնակետին: Նախագծի հիմքում ընկած է այն, որ ցանկացած քաղաքացի իմանա իր իրավունքները եւ պարտավորությունները»:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին աշակերտների ծնողները, ուսուցիչները եւ համայնքի ներկայացուցիչը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Эксперт дошкольного образования в Ниноцминде · «Իրավունքը կյանքի նախապայմանն է» նոր նախագիծ Հեշտիայի թիվ 1 դպրոցում