Բորջոմիում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ինը տարեկան երեխային. Դեպքը տեղի է ունեցել Ապրիլի 28-ին։ Տուժածին տեղափոխել են Բորջոմիի «Geo Hospital». Անչափահասի վիճակը լավ է, նա նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից:
ՆԳՆ-ի տվյալներով՝ միջադեպը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը մեքենայի վարորդի կողմից ավտոմեքենայի անվտանգության կամ շահագործման խախտում է,որը պատճառել է առողջությանը ոչ ծանր վնաս և պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, պաշտոն ունենալու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով կամ առանց դրա: sknews.ge