Հուլիսի 1-ից Թբիլիսիում բիզնեսի համար նախատեսված գազը կթանկանա 25 թեթրիով

Հուլիսի 1-ից Թբիլիսիում բիզնեսի համար նախատեսված գազը կթանկանա 25 թեթրիով

Հուլիսի 1-ից Թբիլիսիում բիզնեսի համար նախատեսված գազը կթանկանա 25 թեթրիով

«Tbilisi energy»-ն բարձրացնում է բնական գազի սակագինը ոչ բնակիչ-բաժանորդների համար,- հայտարարությունը տարածել է ընկերությունը։ Հայտարարության համաձայն՝ սակագինը, որը նախկինում կազմում էր 1,10 լարի մեկ խորանարդ մետր գազի համար, հուլիսի 1-ից կդառնա 1,35 լարի։ Փոփոխությունը կանդրադառնա 20000 ոչ բնակիչ-բաժանորդների վրա:

«Վերջին շրջանում համաշխարհային շուկայում բնական գազի գինը կտրուկ բարձրացել է, եւ աճի միտումը դեռ պահպանվում է։ Ուզում ենք ընդգծել, որ բնական գազի գինը կենցաղային սպառողների համար չի թանկանում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։