Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլիին մահացած են գտել սեփական տանը, մահվան պատճառը պարզվում է։
Վրաստանի ՆԳՆ-ում հայտնել են, որ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ ինքնասպանության դրդում։ Այս հոդվածով գործ հարուցվում է մինչ մահվան ստույգ պատճառը պարզելը։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տեղում արդեն մի քանի ժամ է, ինչ աշխատում են փորձագետներն ու կինոլոգները։ Դին դեռ փորձաքննության չի ներկայացվել։
Էլոշվիլին ավելի քան տասը տարի աշխատում էր Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Կախա Կալաձեի թիմում։ Նա Թբիլիսիի փոխքաղաքապետ էր դարձել 202-ին, մինչ այդ զբաղեցրել էր նախարարի եւ էներգետիկայի փոխնախարարի պաշտոնները։
Իլյա Էլոշվիլին 47 տարեկան էր, ուներ կին եւ երկու երեխա։