Ախալքալաքում կինը ցած է նետվել կամրջից ու մահացել

Ախալքալաքում կինը ցած է նետվել կամրջից ու մահացել

Այսօր գիշեր՝ ժամը 04:00-ի սահմաններում, նախկին զինվորական ավանը Ախալքալաք քաղաքի հետ կապող կամրջից ցած է նետվել 1966 թվականին ծնված մի կին։ Նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 10 րոպե անց։

Տեղում մարդիկ են եղել, ովքեր փորձել են կանխել ու ոստիկանություն են կանչել։ Կինը նետվել է ոչ թե կամրջի կենտրոնական հատվածից, այլ քաղաքի կողմից՝ եզրին ավելի մոտ տեղից, որտեղ կամրջի բարձրությունը մոտ 15-20 մետր է։ Կինը ընկնելուց հետո ողջ է եղել, սակայն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության մեքենան կնոջը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է։ Հայտնում է Jnews լրատվականը։