Արդեն մի քանի օր է՝ Մ.Արագյալ գյուղի բնակիչները բողոքում են իրենց առողջական վիճակից։
Բնակիչների խոսքով՝ նրանք թունավորվել են խմելու ջրից։ Բնակիչների մեծ մասը՝ և՛ մեծահասակները, և՛ երեխաները զգում են թուլություն, սրտխառնոց, այրոց, գլխապտույտ։
Այն, որ գյուղի բնակիչները առողջական խնդիրներ ունեն, այսօր զեկուցվել է Հանրային առողջության կենտրոն։ Աշխատողները տնօրենի հետ անմիջապես գնացել են գյուղ՝ իրավիճակը ստուգելու։ Հանրային առողջության կենտրոնի տնօրենի խոսքով, ըստ նշանների, ունեն աղեստամոքսային տրակտի խախտում. Եվ դա հավանաբար խմելու ջրի հետ է կապված: Մենք միշտ կապի մեջ ենք՝ պարզելու հիվանդների վիճակը, իսկ ծանր դեպքում՝ կտեղափոխվեն քաղաքային կլինիկա կամ շտապօգնություն կկանչեն։
Առաջին տվյալներով թունավորվել է գյուղացիների 50 տոկոսը։ Դեպքերի ճշգրիտ թիվը պարզելու համար տեղում աշխատում է բուժքույր, ով շրջանցում և ֆիքսում է հիվանդներին։ Տեղում էին նաեւ պատգամավոր, մասնագետ, գյուղապետարանի ներկայացուցիչներ։ Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունն առաջարկել է իր օգնությունը։ Ջուրը փորձաքննության կուղարկվի Ախալցխայի լաբորատորիա։
Մենք հետևում ենք ընթացքին և այդ մասին կտեղեկացնենք մեր հաջորդ նյութերում։