Ցույց՝ ըննդեմ «Թբիլիսի փրայդի». մասնակիցը փորձել է ինքնահրկիզվել

Ցույց՝ ըննդեմ «Թբիլիսի փրայդի». մասնակիցը փորձել է ինքնահրկիզվել

«Թբիլիսի փրայդի» դեմ ցույցի մասնակիցները քիչ առաջ երթով շարժվեցին դեպի «Վրացական երազանքի» գրասենյակ, որտեղից նախատեսում են գնալ Եվրամիության գրասենյակ։ Մինչ այդ նրանք խորհրդարանի մոտ ցույց են անցկացրել ընդդեմ «Թբիլիսի փրայդի»։

Հավաքվածները նշում են, որ չեն հավատում «Pride»-ի կազմակերպիչների հայտարարությանը և կարծում են, որ «Pride»-ի ներկայացուցիչները կփորձեն շքերթ կազմակերպել Թբիլիսիի կենտրոնական պողոտայում, սակայն հանրահավաքի մասնակիցները դա թույլ չեն տա և, ըստ նրանց, իրենք կպաշտպանեն տարածքը:

Բողոքի ակցիայի ժամանակ տեղում միջադեպ է տեղի ունեցել, մասնակիցներից մեկը փորձել է ինքնահրկիզվել, սակայն ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել իրավիճակը, տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել են կլինիկա։ Ռուսթավելի պողոտայում հանրահավաքի մասնակիցներն այսօր պատռել են «Pride»-ի և ՆԱՏՕ-ի դրոշները։1tv.ge