Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ այս փուլում Վրաստանը Ռուսաստանից էլեկտրաէներգիա գործնականում չի ստանում, քանի որ վերջին ամիսներին լավ արտադրություն է ունեցել:
Ազգային հանձնաժողովի նախագահի խոսքով, դեֆիցիտի ամիսներին Վրաստանն էլեկտրաէներգիա է ներկրում տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, և այս պահին որոշիչ գործոնը գինն է. ավելի ցածր գին է դրվում, հետևաբար, այնտեղից էլ էլեկտրաէներգիա է ներկրվում:
«Վերջին տարիներին, երբ էլեկտրաէներգիայի ավելցուկ կա, արտահանում է իրականացվում երկու երկիր՝ Թուրքիա և Հայաստան: Գարնանային շրջանից, երբ ձյունը սկսվում է հալվել, և առատ տեղումներ են լինում, տեղական հիդրոէլեկտրակայանների արտադրությունը գերազանցում է տեղական սպառումը, ուստի այս ժամանակահատվածում (հիմնականում մայիս-հունիս ամիսներն են, հնարավոր է նաև հուլիսի որոշակի օրեր) էլեկտրաէներգիան արտահանվում է»,- ասել է Նարմանիան։aliq.ge