Շաբաթ երեկոյան Սոչիում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությունից։ «Հաստատվել է մեկ մարդու մահը»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր հայտնվել ականատեսներից, որ աղետից ամենաշատը տուժած Դոնսկայա փողոցում կնոջ դի է հայտնաբերվել։ Քաղաքի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկին հաստատել է տեղեկությունը Telegram-ի իր ալիքում։
Շաբաթ երեկոյան Սոչիում տեղացել է հորդառատ անձրև, մեկ ժամում տեղումները կազմել են 55 մմ, գետերի վրա նկատվել է ջրի մակարդակի բարձրացում: Տեղատարափ անձրևի հետևանքով, ըստ տեղական իշխանությունների, հեղեղվել են ճանապարհները, ինչպես նաև հարակից տարածքներ և շենքերի առաջին հարկերը։ Բացի այդ, վատ եղանակը Սոչիում էլեկտրաէներգիայի անջատման պատճառ է դարձել։ Այժմ անձրևը դադարել է, ջրի մակարդակը կայունանում է, երթևեկությունը ճանապարհներին վերականգնվել է: shantnews.am