Այսօր՝ օգոստոսի 8-ին, Նինոծմինդայի Նորաշեն թաղամասում 6-ամյա երեխան հեծանիվով դուրս է եկել մայթին և վրաերթի ենթարկվել։ Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոցի բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը բավարար է։
Մեքենայի վարորդն ինքն է երեխային տեղափոխել տուն։ Այնուհետեւ նրան տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց։ Տուժածը ենթարկվել է անհրաժեշտ փորձաքննության։ Արդյունքում հայտնաբերվել են գլխի հեմատոմաներ, ուղեղի ցնցում և գանգի թեթև վնաս։ Սակայն, ըստ բժիշկների, այս փուլում երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Քանի որ նրան նյարդավիրաբույժի խորհրդատվություն են նշանակել, իսկ Ախալքալաքում համապատասխան մասնագետ չկա, երեխային տեղափոխել են Թբիլիսիի կլինիկա։ jnews.ge