Բախվել են մարդատար միկրոավտոբուսը և բեռնատարը. Միկրոավտոբուսում 8 մարդ է եղել

Բախվել են մարդատար միկրոավտոբուսը և բեռնատարը. Միկրոավտոբուսում  8 մարդ է եղել

Կասպիի մունիցիպալիտետում մարդատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է ութ մարդ, հայտնում են ԶԼՄ-ները։

Վթարը տեղի է ունեցել այսօր Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե կենտրոնական ավտոճանապարհին։ Միջքաղաքային երթուղին իրականացնող միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին։

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են Գորիի զինվորական հոսպիտալ և Կասպիի կլինիկական հոսպիտալ։ Ուղևորատար միկրոավտոբուսի վարորդի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Վթարի պատճառները կպարզվեն։ Ներքին գործերի նախարարությունը գործ է հարուցել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով՝ «երթևեկության անվտանգության կանոնները խախտելը կամ տրանսպորտի շահագործումը»։