Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 31 գյուղ։ Մինչ օրս դրանցից 8-ը գազաֆիկացված չէ։
2022 թվականին Գորելովկա և Օրլովկա գյուղերի գազիֆիկացման համար տեղական բյուջեից տրամադրվում է 600 հազար լարի։
SJGC ընկերության տնօրենի խոսքով, արդեն պատրաստ է Օրլովկա և Գորելովկա երկու գյուղերի գազիֆիկացման նախագիծը, ծրագրի գումարը կազմում է 600 000 լարի։ Սա միայն կենտրոնական գծի գումարն է՝ Նինոծմինդայից մինչև Գորելովկա գյուղ։
Քաղաքապետարանից մեկնաբանեցին, որ իրենք աշխատում են այս ծրագրի վրա, որպեսզի արագ կողմնորոշվեն, թե ինչպես և ինչ աշխատանքներ տարվեն գյուղերի գազիֆիկացման ուղղությամբ։
Նշենք, որ գազատարը կանցկացվի Հեշտիա գյուղից Սաթխա-Նինոծմինդա-Օրլովկա-Գորելովկա ուղղությամբ: Գումարի մի մասը ֆինանսավորվելու է տեղական բյուջեից, իսկ մի մասը՝ SJGC-ից։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ութ գյուղեր, որոնք դեռ գազաֆիկացված չեն, գտնվում են ծովի մակարդակից 1980-2000 մետր բարձրության վրա։ Բնակիչների համար ամենակարեւոր ու գլխավոր խնդիրը բնական գազի բացակայությունն է։
Ինչպես ասում են Ժդանովական գյուղի բնակիչները, ութ տարուց ավելի է, ինչ սպասում են իրենց գյուղերի գազիֆիկացմանը։ Ձմեռը շատ ավելի ծախսատար է ու ավելի բարդ։ Գյուղերում բնական գազի բացակայության պատճառով ամռանը բնակիչները ակտիվորեն սկսում են ձմեռային շրջանի վառելիք պատրաստել։
Մասնավորապես, երբ կսկսվեն գյուղերի գազիֆիկացման աշխատանքները, մենք մանրամասն կտեղեկացնենք մեր հաջորդ նյութերում։