2023 թվականի բյուջեի նախագծով կենսաթոշակների և սոցիալական տարբեր նպաստների չափերն ավելանում են։ Այս մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարությունը։ Նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով, սոցիալական պաշտպանության ծրագրերի ֆինանսավորումը 2021 թվականի համեմատ աճել է 640 մլն լարիով և կազմում է 5 մլրդ 340 մլն լարի, այդ թվում.
• Կենսաթոշակներ և փոխհատուցումներ՝ ավելի քան 3 մլրդ 150 մլն լարի;
• Նպատակային սոցիալական խմբերին օգնություն՝ ավելի քան 1 մլրդ 150 մլն լարի;
• Աջակցություն բարձրլեռնային բնակավայրերի բնակիչներին՝ 85 մլն լարի;
• Երեխայի խնամքի և սոցիալական վերականգնման ծրագրեր՝ մինչև 70 մլն լարի;
• Զբաղվածության խթանում` ավելի քան 80 մլն լարի;
• Կենսաթոշակային սխեմայի համաֆինանսավորում` 310 մլն լարի;
• Քաղաքապետարանների սոցիալական ծրագրերը` 290 մլն լարի.
Բարձրացված բյուջեն ներառում է.
• 70 եւ բարձր տարիքի անձանց կենսաթոշակի բարձրացում 65 լարիով` հաշվի առնելով.
Բարձրլեռնային բնակավայրերի բնակիչների կենսաթոշակը, ներառյալ օրենքով սահմանված կենսաթոշակային հավելումը, կկազմի 438 լարի;
այլ կենսաթոշակառուների համար՝ 365 լարի;
• Մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակն ավելանում է 35 լարիով՝ հաշվի առնելով.
Բարձրլեռնային բնակավայրերի բնակիչների կենսաթոշակը, ներառյալ վերը նշված հավելումը, կկազմի 354 լարի;
այլ կենսաթոշակառուների համար՝ 295 լարի;
• Մինչև 18 տարեկան ծանր հաշմանդամություն ունեցող անձանց օգնությունն ավելանում է 65 լարիով;
• Այլ կատեգորիաների հաշմանդամների աջակցության ավելացում 35 լարիով.
Բացի վերը նշվածից, սոցիալական տեսանկյունից հարկ է նշել, որ ներքին տեղահանվածների տեղաբաշխման համար սկսվում է 7000 բնակարան ունեցող բնակելի համալիրների կառուցումը, որի համար 2023 թվականին հատկացվել է 230.0 մլն լարի։ sknews.ge