Թբիլիսիում պիտբուլը հոշոտել է մինչև 2 տարեկան երեխայի: Անչափահասը շտապ կերպով տեղափոխվել է Ցիցիշվիլիի անվան կլինիկա: Ըստ Formula-ի՝ շունը պատկանում է ընտանիքին, դեպքը տեղի է ունեցել տանը։
Ականատեսները պատմում են ծայրահեղ ծանր մանրամասների մասին:
«Հեռուստացույց էր միացված, հայրը քնած էր, իսկ երեխան սայլակում էր, հարձակվել է շունը այդ ժամանակ, պատառոտել գլուխը: Ասեցին, կամ կփրկվի երեխան, կամ՝ ոչ, խելագարվել էինք»,- պատմում են հարևանները:
Դեպքի վայրում երեք ժամ շարունակ աշխատում էին պատշաճ մարմինները: Ներքին Գործերի Նախարարությունից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 124-րդ հոդվածով, որը վերաբերում է առողջությանը թեթեւ կամ ծանր վնասվածք հասցնելուն։
Վերջին շրջանում բազմիցս հնչել են դժգոհություններ ագրեսիվ ցեղատեսակի շների վերաբերյալ: Սա պիտբուլի կողմից հասցված վնասի առաջին դեպքը չէ: