ՃՏՊ որից տուժել է 35 ավտոմեքենա. Կա նաեւ Վրացական պետ համարանիշով մեքենա

ՃՏՊ որից տուժել է 35 ավտոմեքենա. Կա նաեւ Վրացական պետ համարանիշով մեքենա

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-85 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի ու չմշակման պատճառով բախվել են 35 -ից ավելի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով, նախ Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարների հիմնական պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, չի իրականացվել աղ ու ավազով մշակելու աշխատանքներ, ինչպես նաև որոշ վարորդների՝ ամառային անվադողերը ձմեռային անվադողերով չփոխելու հանգամանքը։

Նշենք, որ պատահարի մեջ է հայտնվել նաեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչը: shamshyan.com