Նինոծմինդայի կենտրոնական փողոցների մայթերին, հատկապես Պուշկինի փողոցում մեքենաների սխալ կայանումը խոչընդոտում է հետիոտնի անցուդարձին։
Չնայած այն հանգամանքին, որ Նինոծմինդա քաղաքի ավտոկայանատեղերում կան տեղադրված կայանման ճանապարհային նշաններ, միևնույն է, վարորդների մեծ մասը ճիշտ չի կայանում մեքենաները՝ դրանով իսկ խանգարելով հետիոտների տեղաշարժին։
Նինոծմինդայում անցորդները եւ փողոցի մոտկայքում բնակվող բնակիչները դժգոհում են, որ մայթերը խցանված են մեքենաներով, և մարդիկ ստիպված քայլում են փողոցով, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծում և կարող է վթարի պատճառ դառնալ։ Մայթերին մեքենաներից բացի, տեղադրվում են նաև խանութների ապրանքներ, ինչն էլ ավելի է նեղացնում մայթերն ու տեղ չի թողնում հետիոտների համար։
Հիշեցնենք, որ ավտոմեքենա կայանելու կանոնները խախտելու համար տուգանքը կազմում է 10-ից 50 լարի:
Իսկ թե ով է տուգանում եւ ինչպես դատեք ինքներդ: