Դեռահասության տարիքի հետ կապված թեմաները հուզում են համարյա թե բոլոր ծնողներին, քանի որ հենց այդ տարիքում են առաջանում կոնֆլիկտային իրավիճակներ՝ կապված դեռահաս երեխաների և ընտանիքի ավագ անդամների միջև։
Ծնողները հաճախ են օգտագործում այսպիսի արտահայտություն. «Մենք այդ տարիքում այդպիսին չենք եղել»։ Կարող է և չեն եղել, բայց պետք է նշել, որ ցանկացած դեռահաս երեխա անձ է, ով տարբերվում է իր անհատականությամբ։
Եվ առանձնահատկությունները, որոնք բնորոշ են այդ տարիքին, համընկնում են բոլոր սերունդների մոտ։
Գենդերային հավասարություն ծրագրի հյուրերը դեռահասության փուլում գտնվող Էլիզաբեթն ու Շուշանիկն են, ովքեր մեկնաբանում են թե՞ ինչպիսի՞ վերաբերմունք են պահանջում դեռահասները իրենց ծնողներից: