Վարկերը տարեկան կտրվածքով աճել են 12 տոկոսով

Վարկերը տարեկան կտրվածքով աճել են 12 տոկոսով

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) փոխանցմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերին, առանց փոխարժեքի ազդեցության, վարկերն աճել են տարեկան 12,1 տոկոսով։ Ըստ ԱԲ-ի՝ 2022 թվականի նոյեմբերի համեմատ վարկերի աճի տեմպերը նվազել են 1,7 տոկոսային կետով։

ԱԲ-ը նշել է, որ վարկերի աճի տեմպի նվազումը մեծապես պայմանավորված է եղել արտարժույթով վարկավորման տեմպերի դանդաղմամբ։

«Դեկտեմբերին լարիով վարկավորումը տարեկան կտրվածքով աճել է 16,5 տոկոսով և կազմել 24,7 մլրդ լարի և ընդհանուր վարկերի աճին նպաստել է 8,1 տոկոսային կետով: Արտարժույթով վարկավորումը (առանց փոխարժեքի ազդեցության) աճել է 8 տոկոսով և ընդհանուր վարկերի աճին նպաստել 4 տոկոսային կետով:

Արտարժույթով վարկավորման նվազումը հիմնականում պայմանավորված է բիզնես վարկերի աճի տեմպերի նվազմամբ. Նվազել են նաև սպառողական և հիփոթեքային վարկերի աճի տեմպերը»,- նշված է տարածած տեղեկության մեջ: aliq.ge