Ախալցիխեում վթարից տուժած անձը դեռևս մնում է հսկողության տակ

Ախալցիխեում վթարից տուժած անձը դեռևս մնում է հսկողության տակ

Հուլիսի 10-ին Ագարա գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած անձի վիճակը կայուն է: Այս մասին «Իններորդ ալիքին» հայտնել է «Իմեդի» կլինիկայի մենեջեր Մզիա Կակոշվիլին։

Հիշեցնենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 10-ին։ Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։

ՆԳՆ-ն հետաքննությունը սկսել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը ենթադրում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում այն անձի կողմից, որը վարում է ավտոմոբիլային միջոցը, տրամվայը, տրոլեյբուսը, տրակտորը, կամ այլ մեխանիկական փոխադրման միջոցը, և, որի հետևանքով մարդ է մահացել։

Այս արարքը պատժվում է «ազատազրկմամբ չորսից յոթ տարի ժամկետով՝ զրկելով պաշտոններ զբաղեցնելու կամ մինչեւ երեք տարի ժամկետով որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից»: tv9news.ge