«Մադաթափա լճում ջրի ցածր մակարդակը կապված է կլիմայի փոփոխության հետ» – Պահպանվող տարածքների գործակալություն

«Մադաթափա լճում ջրի ցածր մակարդակը կապված է կլիմայի փոփոխության հետ» – Պահպանվող տարածքների գործակալություն

Լուսանկարը՝ NOR ռադիոյի արխիվից

2023 թվականի հուլիսի 4-ին Radio NOR-ը Պահպանվող տարածքների գործակալությունից տեղեկություն է խնդրել Մադաթափա լճի վրա գոյություն ունեցող ամբարտակի վերանորոգման մասին, որի պատասխանը տրվել է երեկ՝ հուլիսի 25-ին։

Գործակալությունը Մադաթափա լճի ջրի մակարդակի անկումը կապում է ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության հետ: Ինչպես պարզաբանել են գործակալությունը, տեղումների բացակայությունը զգալի ազդեցություն ունի լճերի ջրի մակարդակի վրա։ Վրաստանի շատ լճեր բախվել են այս իրողությանը։

«Պահպանվող տարածքների գործակալությունը Ջավախքի պահպանվող տարածքների լճերի վերաբերյալ պարբերաբար հետազոտություններ է անցկացնում, և արդյունքները հաշվի առնելով՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։

Անցյալ տարի Մադաթափա լճի վրա ջրի կարգավորիչ ամբարտակի կառուցման Պահպանվող տարածքների գործակալությունը ձեռք է բերել նախագծային նախահաշիվներ, որոնք այսօր ներկայացվել են Լևան Սամխարաուլիի դատաբժշկական փորձաքննությունների ազգային բյուրո՝ համապատասխան փորձաքննությունների համար»,- ասված է գործակալությունից ստացված պաշտոնական գրության մեջ։

Radio NOR-ը բազմիցս անդրադարձել է Մադաթափա լճի ջրի մակարդակի իջեցման խնդրին։ Այս մասին ավելին կարող եք կարդալ մեր նախորդ հոդվածներում.

Այս տարի կվերանորոգվի՞ Մադաթափա լճի ամբարտակը

Մադաթափան ցամաքում է | Լճի կենտրոնում նոր կղզի է հայտնվել