Ախալքալաքում հողերի չզգացվող գրանցման «ակտիվ» գործընթացը

Ախալքալաքում հողերի չզգացվող գրանցման «ակտիվ» գործընթացը

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն Արդարադատության նախարարությունից պաշտոնական նամակ է ստացել, ի պատասխան Ախալքալաքում հողերի պետական ​​գրանցման ծրագրի խափանման պատճառների մասին գրության։ Արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն, կատարվել է ավելի քան 30400 չգրանցված հողամասերի եզրագծում, որոնք չափագրվելու և ճշտվելու են տեղում։

Գյուղատնտեսական նշանակության հողերի ժամանակավոր հաշվառման պետական ​​ծրագիրը, որը սկսվել է 2022 թվականին և կավարտվի հաջորդ տարի՝ 2024 թվականին, Ախալքալաքում զգացվել է 2022 թվականի աշնանը, երբ Դիլիսկա գյուղում Հանրային ռեեստրի աշխատակիցները չափագրում էին գյուղի բնակիչների հողատարածքները։ Ծրագրի սկզբում կազմվել է ժամանակացույց, ըստ որի, տվյալ աշխատողները պետք է սպասարկեին գյուղերը։ 2023 թվականին այդ աշխատողները պետք է Ախալքալաք վերադառնային մարտին և սկսեին Սուլդայի տարածքային միավորից։ Սակայն Հանրային ռեեստրի աշխատակիցներն այս տարի ոչ մի գյուղում աշխատանք չեն իրականացրել։ Գյուղերում այս հարցով անհանգստացած են։ Օգոստոսի 30-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն գրությամբ դիմել էր Վրաստանի արդարադատության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել տեղում աշխատանքներ չկատարելու պատճառները։ Հոկտեմբերի 5-ին սակրեբուլոն ստացել է իր գրության պատասխանը։ Նամակում, մասնավորապես, Ախալքալաքի մասին ասվում է հետևյալը.

«Այս փուլում ակտիվ աշխատանքներ են սկսվել Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչական միավորների համար և նախապես որոշված ​​գրանցման բլոկների համաձայն մշակվել են նախագծեր ավելի քան 30,4 հազար չգրանցված հողամասերի համար, որոնց վրա տեղում կիրականացվի վերծանում/հստակեցում՝ օգտագործելով Գործակալությունում առկա չափիչ գործիքները, ինչպես նաև կտեղադրվի սեփականության իրավունքը և նշված անշարժ գույքի օգտագործման իրավունքը ու դրանց հետագա գրանցման նպատակով կլրացվեն էլեկտրոնային արձանագրություններ»,- ասված է նամակում։ jnews.ge