Սպասովկա տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Սպասովկա տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղ տանող ճանապարհի հարթեցման, խճապատման, ջրահեռացման համակարգերի անցկացման, կամուրջների տեղադրման աշխատանքներն արդեն ընթանում էին մոտ 3 ամիս:

Հոկտեմբերի 5 -ին, վերնոշյալ ճանապարհին մեկնարկել էին ասֆալտապատման աշխատանքները, որոնք այսօրվա դրությամբ արդեն մոտեցել են ավարտին:

Սպասովկա գյուղի բնակիչներից մեկի խոսքով. «Սպասովկայի պատմության ընթացքում այս ճանապարհը առաջին անգամ ասֆալտապատվեց: Ասֆալտապատումը իմ կարծիքով դրական անդրադարձ կունենա, բնակիչների հոգսերը ավելի կթեթեւանա, հարկ եղած դեպքում շտապ օգնության մեքենան ավելի արագ կկարողանա հասնել գյուղ, ձմեռը ճանապարհը շուտ չի փակվի եւ ավելի հեշտ կլինի ձյուն մաքրելը»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Սպասովկա տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Հիշեցնենք, որ Սպասովկա գյուղից մինչեւ կենտրոնական մայրուղի տանող 3366 մետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար այս տարի պետբյուջեից և տեղական բյուջեից հատկացվել է 1 631 387 լարի։ Այս գումարի 95% -ը հոգում է պետությունը, իսկ 5%-ը (81 719 լարի)՝ Նինոծմինդայի քաղաքապետարանը։

Վերնոշյալ մրցույթը 1 623 000 լարիով շահել էր «Ջավախավտոգզա» ընկերությունը:

Ճանապարհաշինական ընկերության ղեկավարի տեղակալ Գիորգի Ինասարիձեն NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Սպասովկայում ասֆալտապատման աշխատանքները արդեն ավարտվում են, մնացել է դեպի բնակիչների տների բակեր տանող հատվածները եւ ճանապարհի գծանշումը»:

Կարդացեք նաեւ՝