Վազիսուբանիում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մի քանի մարդ վիրավորվել է

Վազիսուբանիում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մի քանի մարդ վիրավորվել է

Թբիլիսիի Վազիսուբանի առաջին միկրոշրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, ըստ առկա տեղեկությունների, մի քանի մարդ վիրավորվել է։ Տուժածներին շտապ բուժօգնության խմբերով տեղափոխել են հիվանդանոց։

Ինչպես հայտնի է, բնակելի շենքի երկրորդ հարկում պայթյունը հավանաբար եղել է բնական գազից, որին հաջորդել է հրդեհը։ Հրդեհը վնասել է ևս մի քանի բնակարան։

Հրդեհն այս պահին մարվել է։ 1tv.ge