Նինոծմինդայի պատանեական ֆուտբոլի թիմի հաջողությունները

Նինոծմինդայի պատանեական ֆուտբոլի թիմի հաջողությունները

Մանկապատանեկան ֆուտբոլը յուրաքանչյուր երկրում ֆուտբոլի զարգացման կարևորագույն բաղադրիչներից է։ Այն թույլ է տալիս երիտասարդ տաղանդներին բացահայտել իրենց ներուժը և պատրաստվել ապագա սպորտային ​​կարիերային:

Նինոծմինդայի ֆուտբոլի պատանիների հավաքականը ստեղծվել է 2 տարի առաջ եւ այդ տարիների ընթացքում թիմը կարողացել է ձեռք բերել մեծ փորձ եւ բազմաթիվ հաղթանակներ տարածաշրջանային մրցաշարերում:

Այս տարի 2023 թվականին Նինոծմինդայի ֆուտբոլի պատանիների(2009-2011թ) թիմը 30 միավորով գլխավորում է տարածաշրջանային առաջնության մրցաշարային աղյուսակը։

Ինչպես նշեց մարզիչ՝ Արշակ Պոդոսյանը թիմը տարածաշրջանային առաջնությանը 2 տարի անընդմեջ գրավել է 2 -րդ հորիզոնականը:

«Այս տարի տարածաշրջանային առաջնությանը մասնակցում են թվով 8 թիմեր: Մեր թիմը անցկացրել է 10 հանդիպում և ունի 10 հաղթանակ։ Մեզ մնացել է անցկացնելու 3 հանդիպում` Ադիգենի, Ախալցիխեի և Բորժոմիի թիմերի հետ: Մինչև նոյեմբերի 10 -ը պարզ կլինի թե որ թիմը կդառնա հաղթող»,- ավելացրեց Պոդոսյանը:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի մանկապատանեական ֆուտբոլի թիմի հաջողությունները

Կարդացեք նաև՝