Ժդանովականի մանկական խաղահրապարակի աշխատանքներն ավարտվել են

Ժդանովականի մանկական խաղահրապարակի աշխատանքներն ավարտվել են

Ժդանովական գյուղում 2021 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով հատկացվել է 12 000 լարի մանկական խաղահրապարակի կառուցման համար։ 2023 թվականին նախատեսվել է շարունակել հրապարակի բարեկարգումը, որն էլ արդեն ավարտվել է։

Նինոծմինդայի քաղաքապետարանում Ժդանովական գյուղի մասնագետ Հովսեփ Անտանոսյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ժդանովականի մանկական խաղահրապարակի նախագծով նախատեսված աշխատանքները ավարվել են։ Տեղական բյուջեով նախատեսված էր մոտավորապես 30 000 լարի(թիվը հստակ չեմ կարող ասել)։ Ավելացվել է մի քանի խաղեր, ցանկապատվել է, տեղադրվել են նստարաններ և այլն»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Ժդանովականի մանկական խաղահրապարակի աշխատանքներն ավարտվել են

NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում սկսվել է մանկական խաղահրապարակների կառուցումը։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական, Եֆրեմովկա, Կաթնատու, Օրոջալար, Սաթխա, Մեծ Խանչալի գյուղերի և Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ, Նորաշեն թաղամասերի՝ խաղահրապարակների բարեկարգման համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվել էր 350 հազար լարի։ Վերոնշյալ մրցույթը 295 040 լարիով՝ շահել էր Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերությունը։ NAT230010144

Կարդացեք նաև՝