Վրաստանում Փուչիկների վնասակարությունը հաստատվել է

Վրաստանում Փուչիկների վնասակարությունը հաստատվել է

Տոնական աքսեսուարների և հրուշակեղենի խոշոր ներկրողներից մեկը՝ «Սամի ձմա»-ն, հայտարարել է, որ դադարեցրել է անվանական երկու փուչիկների ներմուծումն ու վաճառքը։

Ըստ ներկրողի՝ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է արտադրանքի վնասակարությունը:

«Որոշվել է դրանք հանել վաճառքից, նաև հետ կանչել արդեն վաճառված ապրանքները… Արտադրանքի հետ կապված վտանգներ կան, մասնավորապես` էլաստոմերի մեջ նիտրոզամինի քանակությունը գերազանցում է թույլատրելի նորման (<0,05 մգ/կգ): AUF-20 սերիայի փուչիկների էլաստոմերի մեջ նիտրոզամինի (NDMA,GAS NO 62-75-9) միգրացիան կազմում է 0,08մգ/կգ, ինչը 1,6 անգամ գերազանցում է թույլատրելի նորման: XIONG FENG սերիայի փուչիկների նիտրոզամինի (NDELA, CAS NO 1116-54-7) մեջ էլաստոմերի միգրացիան կազմում է 0,18 մգ/կգ, ինչը 3,6 անգամ գերազանցում է թույլատրելի նորման»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

Ընկերությունը հրապարակել է նաև ապրանքների լուսանկարները և հորդորել հաճախորդներին` եթե ձեռք են բերել նշված փուչիկները (խոսքը AUF-20, XIONG FENG սերիաների մասին է- խմբ.), 60 օրվա ընթացքում վերադարձնեն ընկերության ցանկացած մասնաճյուղ։ Ապրանքի վերադարձի ժամկետն ընդգրկում է 2024 թվականի հունվարի 10-ից 2024 թվականի մարտի 9-ն ընկած ժամանակահատվածը: aliq.ge