Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի դահլիճում մասամբ փոխվում են նստարանները։
Մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Մենք քաղաքապետարանի կողմից ստացել ենք թվով 142 նստարան, որոնք սկսել ենք արդեն տեղադրել դահլիճում։ Այս պահին հանվում են հին նստարանները և դրանց փոխարեն տեղադրվում նորերը»։
Հարցին թե արդյոք նախատեսվում է որեւիցե վերանորոգման աշխատանքներ անցկացնել մշակույթի կենտրոնում Ղարսլայնը պատասխանեց, որ այս պահին դեռևս ուրիշ աշխատանք չի նախատեսվում։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝