Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ուչմանա գյուղ այցելության ընթացքում բնակիչները NOR ռադիոկայանի լրագրողների հետ զրույցում, իրենց դժգոհությունը հայտնեցին գյուղից դեպի դաշտ տանող ճանապարհի իրավիճակից։
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց․ «Եթե շրջանը կարող է ինչ-որ բան անել բնակիչներին խեղճ չթողնելու համար, ուրեմն առաջին հերթին պետք է վերանորոգվի ճանապարհները, հատկապես դեպի դաշտ տանող ճանապարհը։ Մեր ապրուստի միջոցը հենց այդ ճանապարհն է, լավ կլիներ մի քիչ ուշադրություն դարձվեր, խճապատվեր ու հարթեցվեր»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Այս հարցի շուրջ զրուցեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ՝ Արմեն Բդոյանի հետ։
«Գյուղից դեպի դաշտեր տանող ճանապարհի վերաբերյալ այս տարի առանձին ոչ մի աշխատանք չի նախատեսվում։ Սակայն քանի դեռևս հաստատված չեն «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները, բնակիչները հնարավորություն ունեն դիմում ներկայացնել փոխելու համար իրենց որոշումը և այդ գումարը կտրամադրվի նշված ճանապարհի վերանորոգման աշխատանքներին»,- ասաց Բդոյանը։
Կարդացեք նաև՝