Լուսանկարները վերցված են Nane Ovsepian (ეშტიის პირველი საჯარო სკოლა) -ի ֆեյսբուքյան էջից․
Փետրվարի 17-18 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի սպորտդահլճում տեղի ունեցավ վոլեյբոլի շրջանային առաջնութուն՝ որին մասնակցում էին տղաների թվով 11 և աղջիկների թվով 5 թիմեր։
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Նամակով դիմել էի մեր քաղաքապետին, որպեսզի սպորտ ծառայության հետ մեկտեղ աջակցեն մեզ վոլեյբոլի մրցաշարի իրականացման հարցում։ Փետրվարի 18 -ին արդեն տեղի ունեցավ եզրափակիչ խաղերը։ Տղաների խմբում 1 -ին տեղը գրավեց Հեշտիայի թիվ 1 դպրոցի թիմը, 2 -րդ տեղը զբաղեցրեց Թորիայի թիմը, իսկ 3 -րդ հորիզոնականը Հեշտիայի երիտասարդների թիմը։ Բոլոր հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալով, գավաթով և պատվոգրով»:
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝