Ծնունդով Նինոծմինդայից Գագիկ Ավագի Բդոյանը հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ասոցիացիայի անդամ է

Ծնունդով Նինոծմինդայից Գագիկ Ավագի Բդոյանը հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ասոցիացիայի անդամ է

Արմատներով Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղից Գագիկ Ավագի Բդոյանը 2002 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:

Այնուհետև 2005 թվականին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրան վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ:

2020 թվականին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում անցել է «Օստեոխոնդրոպաթիաներ, կեցվածքի արատներ և սկոլիոզ, օստեոխոնդրոզ, դեֆորմացնող արթրոզ» թեմայով կատարելագործման դասընթացը:

Գագիկ Ավագի Բդոյանը 2006 թվականից աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում որպես բժիշկ-վնասվածքաբան. 2020 թվականից վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավարն է:

2021թվականին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչու­թյանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար, առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով:

Պարգեատրվածների թվում էր մեր հարենակից՝ ծնունդով Նինոծմինդայից «Էրեբունի» ԲԿ-ի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վաիչ, վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Ավագի Բդոյանը, ով պարգևատրվեց Մխիթար Հերացու մեդալով:

Բդոյանը տիրապետում է կոնքազդրային և ծնկահոդի էնդոպրոթեզավորման, ծնկահոդի և ուսահոդի արթրոսկոպիայի, վերջույթների ռեկոնստրուկտիվ վիրահատություններին, կոտրվածքների կոնսերվատիվ և օպերատիվ բուժման մեթոդներին:

Գագիկ Ավագի Բդոյանը մասնակցել է միջազգային և տեղական գիտաժողովներին, կոնֆերանսներին, սեմինարներին Հայաստանում և արտերկրում

Բդոյանը հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ասոցիացիայի (ՀՎՕԱ), AO Trauma CHF անդամ է: