Այսօր Երկրի վրա մագնիսական փոթորիկ կարող է տեղի ունենալ․ Gismeteo

Այսօր Երկրի վրա մագնիսական փոթորիկ կարող է տեղի ունենալ․ Gismeteo

Մարտի 7-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկ կարող է տեղի ունենալ։ Այս մասին հայտնում է Gismeteo կայքը։


Ներկայումս Արեգակի վրա հանգիստ ցիկլի պատճառով կայուն մագնիսոլորտային անդորր է։ 2024 թվականի սկզբից արևային ակտիվությունը հասել է կանաչ գոտի` հիմնականում B դասի մակարդակով, հազվադեպ բարձրացումներով մինչև C դաս:


Սակայն, կանխատեսումները զգուշացնում են նոր մագնիսական փոթորկի մասին։
Ըստ հրապարակման՝ մարտի 7-ին՝ Մոսկվայի ժամանակով 11:00-ին, «Արեգակը կհիշեցնի իր աննշան ակտիվության մասին», որը կտևի մինչև ժամը 19:00-ն:


Ըստ վերջին տվյալների՝ մարտի 8-ին սպասվում է, որ Երկիր կհասնի ևս մեկ փոթորիկ, այնուհետև մարտի 9-ին կարճ ժամանակով կնվազի և կրկին կուժգնանա մարտի 10-11-ն ընկած ժամանակահատվածում։ Այս երեք օրվա ընթացքում փոթորկի ուժգնությունը կկազմի 3 բալ, ինչը համապատասխանում է փոքր մագնիսական փոթորկին։