Լամպի լույսի տակ դաս սովորելուց մինչև ճանաչված և հարգված բժիշկ. Արամ Վանիկի Վարդանյան

Լամպի լույսի տակ դաս սովորելուց մինչև ճանաչված և հարգված բժիշկ. Արամ Վանիկի Վարդանյան

Արամ Վանիկի Վարդանյանը ծնվել է 1980 թ-ի փետրվարի 8-ին, Ջավախքի սիրունատես վայրերից մեկում` Բոգդանովկայում (այժմ Նինոծմինդա):

1986 -1997 թվականներին սովորել է քաղաքի թիվ 1 հայկական միջնակարգ դպրոցը :

1993 թ-ի մութ ու դժվար տարիներ, ճգնաժամային դառը իրավիճակին պագա բժիշկը դասերը սովորում է լամպի լույսի տակ, սակայն այդ ամենը չի ընկճում նրան գերազանց առաջադիմությամբ դպրոցն ավարտելուն :

1998 թվականին, ընդունվում է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2005-ի հունվարին ընդունվում է Մոսկվայի Ս.Պ. Բոտկինի անվան կլինիկական հիվանդանոցի ուռոլոգիայի բաժանմունքում որպես օրդինատոր:

Տեսականորեն հանձնում է քննությունները , ստանում բժշկի նեղ մասնագիտական որակավորման վկայական և արտոնագրություն: Կարճ ժամանակ անց նա գործի է անցնում Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոնում :

Աշխատում է ճանաչված ուռոլոգ Արթուր Գրաբսկու և պրոֆեսոր Երվանդ Հարությունյանի հետ:

2020թ. սեպտեմբերին Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանից Արցախ են մեկնում բազմաթիվ կամավորներ և օգնություն ցուցաբերում վիրավորներին: Բուժօգնությունն Արցախում կազմակերպում են բարձր մակարդակով` մասնագիտական ներուժով, որտեղ յուրաքանչյուր բժիշկ, այդ թվում նաև Արամը աշխատում է մեծ նվիրումով, նույնիսկ ռմբակոծության տակ սառնասիրտ, արհեստավարժ գործողությունները չեն դադարեցնում:

Արամ Վանիկի Վարդանյանը հայկական ուռոլոգիական ասոցիացիայի անդամ է : «Իզմիրլյան» ԲԿ-ի կողմց պարգեւատրվել է պատվոգրերով:

Ամուսնացած է ունի երկու երեխա: