Սեղանի թենիսի առաջնություն սպորտի միջազգային օրվան ընդառաջ

Սեղանի թենիսի առաջնություն սպորտի միջազգային օրվան ընդառաջ

Այսօր՝ ապրիլի 5 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում` սպորտի միջազգային օրվան ընդառաջ անցկացվեց սեղանի թենիսի առաջնություն։

Հեշտիայի թիվ 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ Սերգեյ Մարիկյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Ապրիլի 6 -ին սպորտի համաշխարհային օրվան ընդառաջ, մեր դպրոցի սպորտդահլիճում սպորտի ուսուցիչների հետ համատեղ կազմակերպեցինք սեղանի թենիսի մրցաշար։ Այսպիսի մրցաշարերի հիմնական միտքը կայանում է նրանում որ մի փոքր ոգևորենք երեխաներին, որպեսզի նրանք զգան որ գտնվում են ուշադրության կենտրոնում։ Յուրաքանչյուր մասնակից խաղի վերջում կստանա համապատասխան պատվոգիր և մեդալ։ Ասեմ, որ մեզ հյուր էր եկել նաև մարզիչ Աշոտ Սողոյանը»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Սեղանի թենիսի առաջնություն սպորտի միջազգային օրվան ընդառաջ

Տեղեկություն կապված սպորտի միջազգային օրվա հետ․

«Տոն, որը նշվում է ապրիլի 6 -ին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան «շահագրգռված կողմերին առաջարկում է համագործակցել «Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության» տոնն անցկացնելու գործում, տոնել այն և նպաստել դրա մասին իրազեկվածության բարձրացմանը»։

Թեմատիկ՝