Թբիլիսիի «Տաշիր Պիցա»-յում հայտնաբերվել է սալմոնելայով վարակված հավի միս

Թբիլիսիի  «Տաշիր Պիցա»-յում հայտնաբերվել է սալմոնելայով վարակված հավի միս

Թբիլիսիի հայտնի «Տաշիր Պիցա» սրճարաններից մեկում, որը գտնվում է Gallery առևտրի կենտրոնում, հայտնաբերվել է սալմոնելայով վարակված հավի միս։

Ըստ Սննդի ազգային գործակալության, հավի կրծքամիս սառեցված ֆիլեի նմուշներ են վերցվել հանրային սննդի օբյեկտից՝ «TASHIR PIZZA GEORGIA» պիցցերիայից (Ռուսթավելի պող. N2/4):

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա ախտածին միկրոօրգանիզմը՝ սերոտիպը՝ Salmonella typhimurium: Սառեցված հավի ֆիլեի մատակարարը Seafood Group Telavi ՍՊԸ-ն է։

Տաշիր Պիցցային հանձնարարվել է ստուգել բոլոր ապրանքները և կասեցնել հավի մսի վաճառքն իր բոլոր մասնաճյուղերում։ Seafood Group Telavi ՍՊԸ-ի գործունեությունը ներկայումս ամբողջությամբ դադարեցված է։