Գորելովկայում զգուշացրել են գոմաղբի կուտակումների վերաբերյալ

Գորելովկայում զգուշացրել են գոմաղբի կուտակումների վերաբերյալ

Օրեր առաջ Գորելովկա գյուղի բնակիչները դիմել էին NOR ռադիոկայանի՝ բարձրաձայնելով գյուղում առկա հակասանիտարահիգիենիկ խնդրի մասին։ Նրանց խոսքով՝ գյուղի որոշ ֆերմերներ բնակելի տների հարևանությամբ և ճանապարհների եզրերին մեծ քանակությամբ գոմաղբ էին կուտակել, ինչը ոչ միայն տհաճ հոտի պատճառ էր դարձել, այլև ստեղծել էր հակասանիտարական պայմաններ՝ անհարմարություններ պատճառելով բնակիչներին։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով այսօր կապ հաստատեցինք Գորելովկա գյուղի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ներկայումս գոմաղբը շարունակում են լցնել նշված տարածքներում, և արդյոք որևէ քայլեր կամ նախազգուշացումներ ձեռնարկվել են։

Մնացական Բաբաջանյանի խոսքով՝ այս պահին տվյալ տարածքում գոմաղբ այլևս չի լցվում։ «Մենք նախազգուշացրել ենք բոլորին, և այժմ նրանք գոմաղբը կուտակում են իրենց տարածքներում», նշեց նա։

Հիշեցնենք, որ գյուղացիները նշում էին, որ գոմաղբի կուտակումները ոչ միայն տարածում էին տհաճ հոտ, այլև խոչընդոտում էին մարդկանց ազատ տեղաշարժը, բացի այդ բնակիչները տունը օդափոխելու համար լուսամուտները չեն կարող բացել։ Հատկապես դժվարություններ են առաջանում երեխաների համար, որոնք ամեն օր այդ ճանապարհով գնում են դպրոց և մանկապարտեզ։

Կարդացեք նաև․

Գոմաղբի խնդիրը Գորելովկայում․ Բնակիչները դիմում են քաղաքապետին և պատգամավորին