
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղի դպրոցի աշակերտները կրկին կշարունակեն իրենց ուսումը Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցում։
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, NOR-ը կապ հաստատեց Փոքր Խանչալիի դպրոցի տնօրեն Վազգեն Կաջոյանի հետ պարզելու համար որտեղ են շարունակելու աշակերտները դասապրոցեսը։ Տնօրենը մեզ հայտնեց․ «Սովորական կշարունակեն հաճախել Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոց»։
Ըստ մեր տեղեկությունների՝ անցած շաբաթվա ընթացքում դպրոց են հաճախել Փոքր Խանչալիի գյուղից ընդամենը մի քանի աշակերտ։ Սակայն դրանից հետո իրավիճակը փոխվել է, և աշակերտների մեծ մասը կրկին սկսել է հաճախել դպրոց։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Փոքր Խանչալիի բնակիչները հրաժարվել էին իրենց երեխաներին Նինոծմինդայի դպրոց ուղարկել սակայն այսօր իրավիճակը փոխվել է և աշակերտները կրկին հաճախում են Նինոծմինդայի դպրոց։
Ընդգծենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում դպրոցների շենքերը շարունակում են փակ մնալ։ Ժդանովականի, Կաթնատուի, Ղուլալիսի, Փոքր Խանչալիի, Փարվանայի և Գորելովկայի դպրոցների շենքերը փակ են վթարային լինելու պատճառով։
Ստորև ներկայացնում ենք Փ․Խանչալիի բնակիչների բողոքը․
Աշակերտները երեք օր է դպրոց չեն գնում․ Դպրոցի շուրջ բողոքը հասավ Փ․ Խանչալի

